շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանն ու Պակիստանը ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը. ծովակալ Շահրամ Իրանի

Իրանն ու Պակիստանը ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը. ծովակալ Շահրամ Իրանի

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանն ու Պակիստանը միասին հզոր բազուկ են տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար», գրում է parstoday.com-ն:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին այսօր առավոտյան Պակիստանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Մոհամմադ Ամջադ Խան Նիազիի հետ հանդիպմանը հավելել է. «Պակիստանը լիովին հզոր և համակարգված ներկայություն է ունեցել ծովային տարածքում»:

Նա հավելել է.«Ակնկալվում է, որ Պակիստանը կավելացնի իր կապերը հարևան մուսուլման և պատմամշակութային ընդհանրություններով երկրների հետ»:

Նշելով որ Իրանի Իսլամական Հանրապետության ամենակարեւոր ռազմավարությունը պաշտպանական դիվանագիտության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումն է,ծովակալ Իրանին հավելել է.«Պակիստանը,որպես առաջին մուսուլմանական երկիր,որը հասել է միջուկային էներգիայի, հատուկ տեղ ունի իսլամական երկրների շարքում»:

  • Կիսվել: