շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իր առողջական վիճակի պատճառով Էրդողանը կհրաժարվի նախագահի թեկնածությունից. թուրք վերլուծաբան

Իր առողջական վիճակի պատճառով Էրդողանը կհրաժարվի նախագահի թեկնածությունից. թուրք վերլուծաբան

Թուրք լրագրող, վերլուծաբան և հաղորդավար Ջան Աթաքլըն Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրությունների վերբերյալ հոդված է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը:

Աթաքլըն, հոդվածում նշելով, որ ընտրություններին մնացել է երկու ամիս, անդրադարձել է ներկայիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին։ Հղում անելով վերջերս Թուրքիայում կատարված սոցհարցումների արդյունքներին՝ կասկածի տակ է դրել Էրդողանի թեկնածությունը:

Հոդվածի, մասնավորապես Էրդողանին վերաբերվող հատվածում, տեղ է գտել հետևյալ գրառումը. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Էրդողանն իր ամենավստահելի մարդկանց հետ հարցումներ է իրականացրել, որոնց արդյունքերը այդքան էլ չեն տարբերվում սոցհարցումների արդյունքներից: Բոլոր սոցհարցումների արդյունքներում եղած ընդհանրությունները հետևյալ պնդումներն են. «Էրդողանը չի կարողանալու հաղթել», «Էդրողանը վերջին պահին հրաժարվելու է նախագահի իր թեկնածությունից և հնարավոր է պատգամավոր դառնալու որոշում կայացնի», «Հաշվի առնելով իր առողջական վիճակը հրաժարվելու է թեկնածությունից և նույնիսկ գուցե դուրս գա քաղաքականությունից»:

Թուրք լրագրողն իր հոդվածում հայտնել է իր վստահությունն առ այն, որ Էդրողանի հաղթանակը նշմարող ոչինչ և՛ ոչ մի տեղում չի փաստարկվում:

Հիշեցնենք որ, Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում:

 

  • Կիսվել: