Ուիթքոֆն ու Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները այս շաբաթ Բեռլինում հանդիպում կունենան Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնատար անձանց հետ։ Այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Ուիթքոֆն ու Քուշները «պլանավորում են այս շաբաթ հանդիպել ուկրաինացի և եվրոպացի պաշտոնատար անձանց հետ՝ աշխատելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագրի վրա»։
Հրատարակության տվյալներով՝ դա տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Բեռլինում։
Axios-ը նշում է, որ հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների՝ Շենժենում կայանալիք եռակողմ գագաթնաժողովի օրը։
Ամերիկացի պաշտոնյան հատուկ բանագնացների հանդիպումը Բեռլինում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան որակել է որպես «համակարգված դիվանագիտական ջանքեր»։
Աղբյուրի խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները «կանոնավոր կապի մեջ են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ միաժամանակ փոխգործակցելով Ռուսաստանի հետ»։



