Իլոն Մասկը մեծ սխալ է թույլ տալիս՝ վիճաբանելով Դոնալդ Թրամփի հետ. ԱՄՆ փոխնախագահ
Իլոն Մասկը մեծ սխալ է թույլ տալիս՝ վիճաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին այսօր թողարկված փոդքասթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ նա միաժամանակ հույս է հայտնել, որ միլիարդատերն աշխատանքի կվերադառնա վիճաբանությունից հետո։
«Ես միշտ հավատարիմ կլինեմ նախագահին և հույս ունեմ, որ Իլոնը, ի վերջո, հանրության գիրկ կվերադառնա։ Գուցե հիմա դա հնարավոր չէ, քանի որ այն այնքան միջուկային է դարձել, բայց ես հույս ունեմ, որ դա հնարավոր է»,-նշել է Վենսը։
Նա հավելել է նաև, որ Թրամփը չի կարծում, թե անհրաժեշտ է «անհաշտ թշնամանքի» մեջ մտնել Մասկի հետ։ «Իրականում ես կարծում եմ, որ եթե Իլոնը մի փոքր հանդարտվեր, ամեն ինչ լավ կլիներ», -եզրափակել է ԱՄՆ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ մտադիր չէ վերականգնել հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ: