հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԻԻՀ խորհրդարանի նախագահը կարևորել է Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ռեսուրսներն ազատելու համար հրատապ լուծումներ ներկայացնելը

ԻԻՀ խորհրդարանի նախագահը կարևորել է Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ռեսուրսներն ազատելու համար հրատապ լուծումներ ներկայացնելը

Հարավային Կորեայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ակնկալում ենք անհապաղ և գործնական լուծումներ ներկայացնել Իրանի արտարժույթի ռեսուրսների և Իրանի սառեցված արժույթների ազատման խնդիրների լուծման համար», գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը, Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սյե-կյունի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ասել է.«Աշխարհի բոլոր ազգերը, հատկապես Իրանի քաղաքակիրթ ժողովուրդը, իրենց ընկերներին ճանաչում են դժվար օրերին»:

Ղալիբաֆն ասել է.«Հարավային Կորեայի վարչապետից և այդ երկրի կառավարությունից ակնկալում ենք, անհապաղ լուծումներ առաջարկել Իրանի սառեցված հաշիվներն ազատելու капакцву2йамб»:

Ղալիբաֆն ասել է. «Հուսով եմ, որ Հարավային Կորեայի վարչապետի այցը Թեհրան կլինի երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության վերսկսումը»:

Հարավային Կորեայի վարչապետն ասել է.«Հաշվի առնելով Իրանի դիրքը Հարավային Կորեայի արտաքին հարաբերություններում, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խնդիրները հաղթահարվեն»:

 

  • Կիսվել: