ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հռոմի պապը ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարի կապակցությամբ

Հռոմի պապը ցավակցություն է հայտնել Իրանում ավիավթարի կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ցավակցություններն է հայտնել Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC Russian-ը։

Իրանի աշխարհիկ իշխանություններին ուղղված հեռագրում Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը տեղեկացրել է, որ Հռոմի պապը խորապես վշտացել է ավիավթարի հետևանքով զոհված անձանց մասին լսելիս:

«Ֆրանցիսկոս պապն իր ցավակցություններն է ուղղում մահացածների ընտանիքներին և հարազատներին: Այս ողբերգության բոլոր զոհերի համար Նորին սրբազնությունն Աստծո օրհնությունն է խնդրում»,-ասված է հեռագրում:

  • Կիսվել: