երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հռոմի պապը բաց է թողել կիրակնօրյա օրհնությունն առողջական վիճակի պատճառով

Հռոմի պապը բաց է թողել կիրակնօրյա օրհնությունն առողջական վիճակի պատճառով

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը բաց է թողել իր կիրակնօրյա օրհնությունը, նրա վերականգնումը վիրահատությունից հետո նորմալ է ընթանում, եւ նա սկսել է  ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաները, տեղեկացրել են Վատիկանում։

86-ամյա պապը չի կատարել իր ավանդական կիրակնօրյա կեսօրվա հրապարակային «Angelus»  աղոթքը եւ հեռուստացույցով չի դիտել պատարագը, նշվել է հայտարարությունում։

Բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել ծանրաբեռնումից որովայնի շրջանում երեքժամյա վիրահատությունից հետո, հեռացվել է նրա ճողվածքը Ջեմելի հիվանդանոցում։

Հռոմի պապը հիվանդանոցում կմնա առնվազն այս ամբողջ շաբաթ, եւ բոլոր ընդունելությունները հետաձգված են մինչեւ  հունիսի 18-ը։

Տեղեկացվել է նաեւ, որ Հռոմի պապը տենդի ախտանշաններ չունի եւ շաքարի մակարդակը արյան մեջ նորմի սահմաններում է։

  • Կիսվել: