Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից
Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիան։
Նա, մասնավորապես, նշել է. «Վենեսուելան կարծում է, որ դատարանի գործողություններն արտացոլում են աշխարհագրական կողմնակալություն, որի հետևանքով նրա աշխատանքն անհամաչափորեն կենտրոնացվել է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների վրա՝ ի վնաս Գլոբալ հարավի երկրների։
Այս մոտեցումը վկայում է այն մասին, որ արդարադատության միջազգային համակարգն օգտագործվում է ժողովուրդների միջև անհավասարությունը խորացնելու և նրանց ինքնորոշման ու ինքնիշխանության իրավունքն անտեսելու համար։
Այդ պատճառով մենք մերժում ենք իրավական պատերազմի այս դրսևորումը, որը հավերժացնում է վենեսուելացի ժողովրդի հետապնդումը և խորացնում այն անհավասարությունը, որը միջազգային արդարադատությունը պետք է շտկեր»:


