Օդային ռմբակոծությունները պետք է արգելվեն. Հռոմի պապ
Հռոմի Լևոն XIV պապն իտալական ITA Airways ավիաընկերության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Իրանում ԱՄՆ-իսրայելական պատերազմը ֆոնին, կարծիք է հայտնել, որ օդային ռմբակոծությունները պետք է արգելվեն, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ նա հատուկ չի հիշատակել ընդլայնվող հակամարտությունը, սակայն խստորեն դատապարտել է օդուժի օգտագործումը պատերազմական գործողություններում։
«20-րդ դարի ողբերգական փորձառություններից հետո օդային ռմբակոծությունները պետք է ընդմիշտ արգելվեին: Այնուամենայնիվ, դրանք դեռևս գոյություն ունեն: Սա առաջընթաց չէ, սա հետընթաց է»,-ասել է Հռոմի պապը:


