չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Արամ Ա–ն նամակ է հղել Հռոմի պապին՝ նրան մաղթելով առողջություն

Արամ Ա–ն նամակ է հղել Հռոմի պապին՝ նրան մաղթելով առողջություն

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։

Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։

Հայրապետը հայտնել է նաև, որ աղոթում է, որ Աստված կատարյալ առողջություն պարգևի Պապին և նա շարունակի իր հովվապետական առաքելությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի պապը վիրահատվել է, վիրահատությունը հաջող է անցել:

  • Կիսվել: