երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Իրանում առանց հիջաբի ելույթ ունեցած երգչուհուն 74 անգամ մտրակել են

Իրանում առանց հիջաբի ելույթ ունեցած երգչուհուն 74 անգամ մտրակել են

Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադիի փաստաբանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը իրագործվել է նրա և նրա համերգային անձնակազմի չորս անդամների նկատմամբ դատարանի կողմից 74 մտրակի հարվածի տեսքով պատժի դատավճիռը։

Ղոմ նահանգի քրեական դատարանը համերգային թիմի ինը անդամներին դատապարտել է մտրակի 74-ական հարվածի, ինչպես նաև սահմանել է երկրից դուրս գալու և գեղարվեստական գործունեությամբ զբաղվելու երկամյա արգելք։ Մեղադրանքները վերաբերում են հանրային պարկեշտությունը վիրավորելուն՝ առցանց «գռեհիկ և անբարոյական բովանդակություն» ստեղծելու և հրապարակելու միջոցով։

Ահմադիի դեմ քրեական գործ է հարուցվել 2024 թվականին առանց հիջաբի կենդանի երաժշտություն կատարելու համար՝ առանց հանդիսատեսի ներկայության: Երգչուհու համերգը հեռարձակվել է նրա YouTube ալիքով և միլիոնավոր դիտումներ է հավաքել: 2026 թվականի սեպտեմբերին վերաքննիչ դատարանը հաստատել է դատավճիռը։

«Հիպոթետիկ համերգ»

Ահմադին ելույթ է ունեցել պատմական Ղոմ քաղաքի մոտ գտնվող քարավանատանը 2024 թվականի դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ առանց հիջաբի։ Նա իր ելույթն անվանել է «հիպոթետիկ համերգ»։ Իր YouTube ալիքում ձայնագրության մեջ նա գրել է. «Ես ուզում եմ երգել այն մարդկանց համար, ում սիրում եմ։ Դա մի իրավունք է, որից ես չէի կարող հրաժարվել՝ երգել այն երկրի համար, ում կրքոտ սիրում եմ»։

Ղոմի քրեական դատարանը խմբին մեղադրել է «հանրային բարոյականությունը խախտելու՝ առցանց անպարկեշտ և անբարոյական բովանդակություն ստեղծելու և տարածելու միջոցով» մեջ։

Հունիսին «Amnesty International»-ը կոչ էր արել չեղյալ հայտարարել դատավճիռները՝ նշելով, որ մտրակահարությունը «դաժան, անմարդկային և նվաստացուցիչ պատիժ» է, որը խախտում է խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի բացարձակ արգելքը։

Իսլամական Հանրապետության օրենքների համաձայն՝ կանանց արգելվում է հրապարակայնորեն երգել այն վայրերում, որտեղ տղամարդիկ են։ 

Չնայած քրեական օրենսդրությունը կանանց երգեցողությունն որպես այդպիսին ուղղակիորեն չի քրեականացնում, սակայն կատարողներին սովորաբար մեղադրում են մարմնավաճառությունը խրախուսելու, հիջաբ կրելու պահանջը չկատարելու կամ հանրային բարոյականությունը խախտելու մեջ։

  • Կիսվել: