շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Տոկաևն անդրադարձել է ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտություններին

Տոկաևն անդրադարձել է ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտություններին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հակամարտության (ռուս-ուկրաինական) բնույթը շատերի, այդ թվում՝ նաև մեզ համար, այնքան էլ հասկանալի չէ։ 

Ենթադրենք, եթե եղել է հակամարտություն, այդ թվում՝ սառեցված հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա այդ հակամարտության էությունն ու ծագումը մեզ համար լիովին պարզ էին, դրանք խոր պատմական արմատներ ունեին։ Բայց այստեղ դա հասկանալը շատ դժվար է, և ես գիտեմ, որ Դուք Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում դրսևորել եք դիվանագիտական առավելագույն ճկունություն։ Գուցե այս հակամարտությունն արդեն արժե սառեցնել և վերադառնալ ստամբուլյան «երկու զրո» բանաձևին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»:

  • Կիսվել: