«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» ո՛ր անդամի հետ է մասնակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը
Այսօր Ազգային ժողովի իններորդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդես է եկել ելույթով, որի մի հատվածը վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին։
Մարիա Կարապետյանը հիշեցրել է, որ 2014 թվականին ինքն է եղել այն երիտասարդական ծրագրի կազմակերպիչը, որի շրջանակներում Դավթյանը մեկնել է Վրաստան և շփվել ադրբեջանցի երիտասարդների հետ։
Պատգամավորը սա հակադրել է ընդդիմության այն հռետորաբանությանը, որով փորձում են թիրախավորել իշխանական գործիչներին թուրքերի կամ ադրբեջանցիների հետ շփումների համար։ «Մեկ այլ առիթով կշարունակենք այս բացահայտումները»,- եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ անդրանիկ առաջին նիստի ընթացքում Գառնիկ Դավթյանն է եղել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին առաջի հարցը տվող պատգամավորը։ Վերջինս Ռուբինյանից հետաքրքրվել էր․ «Թուրքիայում սովորելու ժամանակ ազգությամբ թուրքերի հետ շփվե՞լ եք, թե ոչ»։



