ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Հռոմի Լևոն XIV պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակական հարձակումները երկրի քաղաքացիական բնակչությանը անպաշտպան են թողնում ձմեռային ցրտի դեմ։ Երկարատև մարտերն ավելի ու ավելի լուրջ հետևանքներ են ունենում քաղաքացիական բնակչության համար։

Ես կոչ եմ անում բոլորին ակտիվացնել ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»:

  • Կիսվել: