երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՊԿ-ում քննարկվել են առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմները

ՀԱՊԿ-ում քննարկվել են առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմները

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստին քննարկել են Ղազախստանում խաղաղապահ օպերացիայի արդյունքները եւ առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են խաղաղապահ օպերացիայի արդյունքները Ղազախստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործման հարցեր»։

Նիստի արդյունքում ստորագրվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական զորակազմի վերադարձը մշտական ​​տեղակայման կետեր կազմակերպելու մասին։

  • Կիսվել: