երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Ալմաթիում կայացել Է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը

Ալմաթիում կայացել Է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը

Այսօր՝ հունիսի 6-ին, Ալմաթիում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և ՀԱՊԿ անդամ պետությունների մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցում կազմակերպության ձևաչափում գործունեության և փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումները:

Հատուկ ուշադրություն է դարձվել տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի նախագծին: Փաստաթղթի նախագիծը հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամների կողմից և հանձնարարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այն սահմանված կարգով ներկայացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: