հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի կազմում ռուս խաղաղապահները ժամանել են Ղազախստան (տեսանյութ)

ՀԱՊԿ-ի կազմում ռուս խաղաղապահները ժամանել են Ղազախստան (տեսանյութ)

ՀԱՊԿ-ի կազմում ռուս խաղաղապահները ժամանել են Ղազախստան։

Ըստ ԶԼՄ-ների՝ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների խմբավորումը կազմված է օդադեսանտային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից, մասնավորապես՝ 76-րդ օդադեսանտային դիվիզիայի եւ օդադեսանտային ուժերի 45-րդ հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումներից։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: