կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայի կանցլերն ուսումնասիրում է Պուտինի բնավորությունն ու տրամաբանությունը՝ կարդալով նրա մասին գրքեր. Spiegel

Գերմանիայի կանցլերն ուսումնասիրում է Պուտինի բնավորությունն ու տրամաբանությունը՝ կարդալով նրա մասին գրքեր. Spiegel

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է հասկանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և սկսել է գրքեր կարդալ նրա մասին՝ հայտնում է Spiegel թերթը։

Նշվում է, որ Շոլցն ուսումնասիրում է Ռուսաստանի ղեկավարի մտածողության բնույթն ու տրամաբանությունը, այդ թվում՝ ծանոթացել է նրա արտաքին և ներքին քաղաքականության մասին եվրոպացի գրողների աշխատություններին, ինչպես նաև Պուտինի՝ 2021 թվականի հուլիսին գրած «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածին։

«Կանցլերը փորձում է պարզել, թե ում է լսում Պուտինը, ինչ գրականություն է ազդում Կրեմլի ղեկավարի վրա, ինչ տեսական հայեցակարգի վրա է հիմնված նրա քաղաքականությունը»,- ասվում է հոդվածում։

Այդ նպատակով Շոլցը հանդիպել է նաև բուլղարացի քաղաքագետ և «պուտինագետ» Իվան Կրաստևի հետ, խորհրդակցել է իր նախորդի՝ Անգելա Մերկելի հետ։

  • Կիսվել: