Գերմանիայի ԱԳ նախարարը չի ցանկացել լուսանկարվել Շոլցի հետ և լքել է կառավարության նիստը
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը չի ցանկացել լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և լքել է կառավարության նիստը Շոլցի՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթն արգելափակելու որոշումից հետո, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ Շոլցը քննադատության է ենթարկվել Ուկրաինային ևս երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու համար, եթե այն չֆինանսավորվի լրացուցիչ փոխառությամբ: Այս շաբաթվա սկզբին ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ Շոլցն ասել է, որ ինքը կհամաձայնի միջոցներ տրամադրել միայն այն դեպքում, եթե նոր պետական պարտատոմսեր թողարկվեն այդ ֆինանսավորման համար, այլ ոչ թե սոցիալական ծրագրերի ծախսերը կրճատելով:
«Գերմանիան, որպես ամբողջություն, ներկայումս չի դիտվում որպես Եվրոպայում խաղաղության քաղաքականության շարժիչ ուժ, և անկեղծ ասած, դա տխրեցնում է ինձ»,-քննադատելով Շոլցին՝ ասել է Բերբոքը: