Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։
Նա այս առնչությամբ նաև գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում: Բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ և հոգու և մարմնի շուտափույթ ապաքինում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Վրաերթը որակվել է որպես «ահաբեկչական հարձակում»: