Գերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու. նա չի մասնակցի COP29-ին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին, գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ նա չեղարկել է այդ ծրագիրը՝ օգնելու համար հաղթահարել արտահերթ ընտրությունների իր կոչի հետևանքները։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի կանցլերը պայքարում է քաղաքական ճգնաժամի դեմ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը։
Նշենք նաև, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորներն անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։
«Հիմա ժամանակը չէ տակտիկական հնարքների և խաբեության համար, այլ ժամանակն է խելամտության և պատասխանատվության»,- նշել է Շտայնմայերը։
Հիշեցնենք՝ վերջերս Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներից՝ նշելով, որ այդ քայլը անհրաժեշտ էր երկրի վնասից խուսափելու համար։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։