շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանական հիվանդանոցում կին աշխատակիցը դանակով սպանել է չորս մարդու

Գերմանական հիվանդանոցում կին աշխատակիցը դանակով սպանել է չորս մարդու

Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի վարչական կենտրոն Պոտսդամի հիվանդանոցում 4 մարդկանց մահվան գործով ձերբակալվել է հիվանդանոցի 51-ամյա մի աշխատակից:

Սպանության հոդվածով քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ հիվանդանոցի տարբեր պալատներում հայտնաբերել են 4 դիակ, ծանր վնասվածքներ ստացած ևս մեկ անձի, որին վիրահատության են ենթարկել:
 
Կասկածյալը հիվանդանոցում աշխատող մի կին է, որը նախօրեին տուն է վերադարձել և ամուսնուն պատմել է հիվանդանոցում մի քանի մարդ սպանելու մասին, ինչից հետո ամուսինը զանգահարել է ոստիկանություն:
 
Ինչպես նշել է դատախազ Վիլֆրեդ Լեմանը՝ այս պահին կասկածյալը ոստիկանության բաժանմունքում է և կալանքի տակ է, նրան կտեղափոխեն Պոտսդամի շրջանային դատարան, որտեղ մեղադրանք կներկայացնեն:
 
Ոստիկանների խոսքով՝ կասկածյալը հարձակման ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հիվանդներին:
 
Հարձակման դրդապատճառի մասին տեղեկություններ դեռ չկան:

  • Կիսվել: