ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից 4 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը որսացել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանական բանակին:

Նշվում է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հարավային շրջանում՝ Գազայի հատվածի հետ սահմանային մասում:

Հաղորդվում է նաև, որ իսրայելական տարածքի այս հրթիռակոծումն առաջինն է դարձել 2020 թվականին: Նախորդ անգամ պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ էին արձակել 2019-ի դեկտեմբերի 25-ին: Այն ժամանակ հրթիռը որսացել էր «Երկաթյա գմբեթ» իսրայելական ՀՕՊ համակարգը:

  • Կիսվել: