Զելենսկին խոստացել է Ուիթքոֆի ու Քուշների՝ Մոսկվա ու Կիև այցի ժամանակ ապահովել ՌԴ-ի օդային տարածքի բնականոն գործունեությունը
Այսօր մենք պայմանավորվեցինք, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կիրակի օրը կայցելեն Մոսկվա և Կիև, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչպես ամերիկյան կողմի նախորդ դիվանագիտական այցերի ժամանակ, մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք մտահոգված ենք նրանց անվտանգությամբ, այլ ոչ թե Ռուսաստանի»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ:



