Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանի հարավին
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանի Նաբաթիե շրջանին։ Այս մասին տեղեկացնում են լիբանանյան լրատվամիջոցները։
Հարվածների հետևանքների և այլ մանրամասների մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել էր, որ Հարավային Լիբանանի որոշ տարածքների վերահսկողությունը լիբանանյան բանակին փոխանցելու փորձնական ծրագիրը ձախողվել է:



