ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Վրաստանում վառելիքի գներն աճել են

Վրաստանում վառելիքի գներն աճել են

Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում վառելիքը թանկացել է 2-ից 14 թեթրիով, Այս տեղեկությունը տարածել է BMG պարբերականը, ըստ որի` Վրաստանում վառելիքը թանկանում է աշխարհում նավթի գների աճի ֆոնին։ Gulf-ի ցանցում վառելիքը թանկացել է սեպտեմբերի 3-ին, և դիզելի գինն աճել է 6 թեթրիով։ Connect-ի ցանցում վառելիքի արժեքը վերջին անգամ փոխվել է օգոստոսի 29-ին, և դիզելը թանկացել է 10 թեթրիով։

Պարբերականը գրել է, որ հունիսի սկզբից Վրաստանում գործող ավտոլիցքավորման կայաններում վառելիքն էժանանում էր մինչև հուլիսի սկիզբ, ինչը նշված ժամանակահատվածի համար պայմանավորված էր ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ և, համապատասխանաբար, միջազգային շուկայում նավթի գնի կայունացմամբ, սակայն հուլիսի երկրորդ կեսին Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին միջազգային բորսաներում նավթը վերստին թանկանում է, և երկրում բրենդային ավտոլիցքավորման կայանները գների փոփոխությունը դեպի աճ սկսվել է հուլիսի սկզբին։

Վառելիքի գինն ավտոլիցքավորման կայանների ցանցերում․

Gulf-ի ցանցում վառելիքը սեպտեմբերի 3-ին կրկին թանկացել է, բոլոր տեսակի բենզինի և դիզելի գինն աճել է 6 թեթրիով։

G-Force Super – 4.35, աճը՝ 6 թեթրի,

G-Force Premium – 3.93, աճը՝ 6 թեթրի,

G-Force Euro Regular – 3.75, աճը՝ 6 թեթրի,

Euro Regular – 3.75, աճը՝ 6 թեթրի,

G-Force Euro Diesel – 4.53, աճը՝ 6 թեթրի,

Euro Diesel – 4.43, աճը՝ 6 թեթրի։

Wissol-ի ավտոլիցքավորման կայանների ցանցում վառելիքի գինը սեպտեմբերի առաջին օրերին արդեն երկրորդ անգամ է փոփոխվել։

A1 Super 100 – 4.39, աճը՝ 4 թեթրի,

Eko Super – 4.29, աճը՝ 3 թեթրի,

Eko Premium – 3.88, աճը՝ 3 թեթրի,

Eko Diesel – 4.52, աճը՝ 5 թեթրի,

Euro Diesel – 4.49, աճը՝ 5 թեթրի,

Euro Regular – 3.71, աճը՝ 3 թեթրի,

Diesel Energy – 4.45, աճը՝ 8 թեթրի։

Connect-ի ցանցում վառելիքի արժեքը վերջին անգամ փոխվել է օգոստոսի 29-ին, և դիզելը թանկացել է 10 թեթրիով։

Super – 3.90,

Premium – 3.75,

Regular – 3.60,

Euro Diesel – 3.35, աճը՝ 10 թեթրի,

Diesel – 4.29, աճը՝ 10 թեթրի։

Socar-ի ավտոլիցքավորման կայաններում վառելիքի գինը փոխվել է օգոստոսի 27-ին։

Nano Super – 4.26, աճը՝ 2 թեթրի,

Nano Premium – 3.84, աճը՝ 4 թեթրի,

Nano Euro Regular – 3.67, աճը՝ 4 թեթրի,

Euro 5 Diesel – 4.34, աճը՝ 14 թեթրի,

Nano Euro 5 Diesel – 4.44, աճը՝ 14 թեթրի։

Rompetrol-ում այսօր վառելիքը վաճառվում է հետևյալ գնով․

Efix Super – 4.30,

Efix Euro Premium – 3.88,

Euro Regular – 3.68,

Efix Euro Diesel – 4.51,

Euro Diesel – 4.44։

Lukoil-ում այսօր վառելիքի գինը.

Super ecto – 4.27,

Premium Avangard – 3.86,

Euro Regular – 3.70,

Euro Diesel – 4.45։

  • Կիսվել: