ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Անհատ ձեռնարկատեր Վահե Կոստանյանին պատկանող «Մալիշկա N1» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, բնակավայր Մալիշկա) իրականացված զննման ընթացքում նմուշառված և լաբորատոր փորձաքննության ներկայացված «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» (մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին․ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՍԱՏՄ-ի ղեկավարի որոշմամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի, արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Կիսվել: