ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին. Զելենսկի

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին. Զելենսկի

Ռուսաստանը հարվածել է Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԾ) կենտրոնական շենքին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է ԱԾ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պոկլադի գրասենյակ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Պոկլադը դեպքի պահին գրասենյակում չի եղել։

Զելենսկին հայտնել է, որ բոլոր տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն, և հավելել է, որ հանձնարարել է ԱԾ ղեկավարի պաշտոնակատարին արձագանքել Ռուսաստանի հարվածին «համարժեք, շոշափելի ու, հնարավորինս հայելային, երբ ամեն ինչ պատրաստ լինի»։

Հարձակումը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները առաջիկա օրերին պետք է այցելեն Մոսկվա և Կիև։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել հարվածը։

 

  • Կիսվել: