ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ռազմական նշանակության օբյեկտներին
Կիևի և Նիկոլաևի մարզերում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված գույքով բեռնված լոգիստիկ կենտրոններ։ Օդեսայի մարզում հարված է հասցվել ծանրաքաշ տեխնիկայի կուտակման վայրին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը
Նշվում է, որ «Չեռնոմորսկ» նավահանգստում ոչնչացվել է ռազմական նշանակության տեխնիկական գույք տեղափոխող չորաբեռն նավ։ Սև ծովի՝ Օդեսայից արևելք ընկած հատվածում խոցվել են ևս մեկ չորաբեռն նավ և տանկեր, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, տեղափոխում էին անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ, զինամթերք և վառելիք՝ Ուկրաինայի զինված ուժերի համար:



