Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ 2012 թ. նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Սարկոզին դատավճռի հրապարակմանը չի ներկայացել: Ֆրանսիայի նախկին նախագահին դատարանում ներկայացնում է նրա փաստաբանը` Թիերի Էրզոգը:
Դատական լսումներն այս գործով անցկացվել են մայիսի 20-ից հունիսի 22: Սարկոզին դրանց ներկայացել է ընդամենը մեկ անգամ, այն էլ` ցուցմունք տալու համար:
Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: