Վալերի Ժիսկար դ'Էստեն հոսպիտալացվել էր սեպտեմբերին թոքերի վարակի պատճառով, սակայն նոյեմբերի 20-ին դուրս էր գրվել հիվանդանոցից: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս չէին հայտնաբերել, հետո, սակայն, հիվանդությունը հաստատվել է:

Վալերի Ժիսկար դ'Էստենի մահվան մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի ներկա ու նախկին նախագահները՝ Էմանուել Մակրոնը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:
 

Վալերի Ժիսկար դ'Էստենը ծնվել է 1926 թվականին Ֆրանսիայի կողմից բռնազավթված գերմանական Կոբլենց քաղաքում: Աշխատել է ֆինանսների նախարար Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի նախագահության տարիներին, եղել է «Դաշինք հանուն ֆրանսիական ժողովրդավարության» կուսակցության ղեկավարը: 1974 թվականին Պոմպիդուի մահից հետո նախագահական ընտրություններում հաղթել է : Նրա օրոք Ֆրանսիան դուրս է եկել Շառլ դը Գոլի արտաքին քաղաքական գծից և սկսել է ՆԱՏՕ վերադառնալու գործընթացը: Նա նաև մեծ ներդրում ունի ԿՍՀՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու գործում: