երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էվերեստի վերին լանջերին բույսեր են հայտնաբերվել

Էվերեստի վերին լանջերին բույսեր են հայտնաբերվել

Էվերեստ լեռան վերին լանջերի բուսածածկույթն ավելի վեր է բարձրանում, տեղեկացնում է news.ru:

Նշվում է, որ ներկայումս այն արդեն հասել է 5500 մետրի: Նման եզրակացության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով վերջին 20 տարում արբանյակից արված լուսանկարները: Նման աճի պատճառը կարող է լինել Հիմալայներում սառցադաշտերի հալվելը:

Այդ պրոցեսը, սակայն, 2000-16 թվականներին երկու անգամ ավելի արագ է տեղի ունեցել: Այն գոտիների էկոհամակարգերը, որոնք նախկինում սառցի տակ էին և որտեղ հիմա բույսեր են հայտնվել, շատ վատ են ուսումնասիրված: Վերջին 20 տարում այդ գոտիների սահմանը ասիական լեռների լանջերով վեր է բարձրացել գրեթե հազար մետրով:

  • Կիսվել: