ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նեպալցին 28-րդ անգամ նվաճել է Էվերեստի գագաթը

Նեպալցին 28-րդ անգամ նվաճել է Էվերեստի գագաթը

Նեպալցի ուղեցույց Կամի Ռիտան երեքշաբթի 28-րդ անգամ բարձրացավ աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը՝ սահմանելով լեռը մագլցելու նոր համաշխարհային ռեկորդ, Twitter-ում գրել է Seven Summit Treks-ը։

«Այսօր առավոտյան Կամի Ռիտա Շերպան հաջողությամբ բարձրացել է Էվերեստը անհավանական 28-րդ անգամ»,- հայտնել են ընկերությունից։

Նշվում է, որ նախորդ՝ 27 մագլցումների ռեկորդը ևս սահմանել է Կամի Ռիտան՝ մայիսի 17-ին բարձրանալով լեռը։ Նա նաև նախկին ռեկորդներն ունի՝ 22, 23 և 24 վերելքներ:

  • Կիսվել: