շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Ավտովթար Վայոց ձորի մարզում․ «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Ավտովթար Վայոց ձորի մարզում․ «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասնել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետի և վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և նույն գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չաթոյանն ու Հարութ Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որի կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը վարորդի կինն է։

  • Կիսվել: