հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ն մտադիր է կրճատել նավթային արդյունաբերությունը՝ ի պատասխան գնի վերին շեմի սահմանմանը

ՌԴ-ն մտադիր է կրճատել նավթային արդյունաբերությունը՝ ի պատասխան գնի վերին շեմի սահմանմանը

Ռուսաստանը դիտարկում է նավթի արդյունահանման կրճատումը՝ որպես արեւմտյան երկրների՝ գնային վերին շեմ սահմանելու որոշմանը պատասխան միջոցներից մեկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկ կատարած այցից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչ վերաբերում է մեր արձագանքին, ես արդեն ասել եմ. մենք պարզապես նավթ չենք վաճառի այն երկրներին, որոնք նման որոշումներ են կայացնում։ Կմտածենք, հիմա չեմ ասում, որ սա որոշում է, անհրաժեշտության դեպքում կմտածենք արտադրությունը կրճատելու հնարավորության մասին։ Մենք համաձայնագիր ունենք OPEC+-ի հետ՝ հայտնի արտադրական թիրախի վերաբերյալ։ Եթե ​​պահանջվի, դա լրացուցիչ կքննարկենք՛՛:

Ռուսաստանը, ըստ ՌԴ նախագահի, այժմ քննարկում է արձագանքման տարբերակները, իսկ պատասխան տարբերակը շուտով կամրագրվի իր հրամանագրով։

  • Կիսվել: