շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երուսաղեմում բախումների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, այդ թվում` 9 երեխա

Երուսաղեմում բախումների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, այդ թվում` 9 երեխա

Ավելի քան 700 պաղեստինցի է վիրավորվել վերջին 24 ժամվա ընթացքում Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ, հաղորդում է Al Jazeera լրատվականը:

Այն բանից հետո, երբ Գազայի հատվածից արձակված հրթիռներին ի պատասխան Իսրայելական կողմը հարձակում է սկսել ՀԱՄԱՍ-ի ուժերի ուղղությամբ, վերջին ժամերին Արևելյան Երուսաղեմում ընթացող բախումների ընթացքում զոհվել է 24 պաղեստինցի, որից 9-ը` երեխաներ:

Բախումներին անդրադառնալով` Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին ասել է, որ Երուսաղեմում խաղաղության և կայունության պահպանումն «առանցքային է»:

«Այժմ մեր ուշադրությունը կենտրոնում իրավիճակի սրումը դադարեցնելն է, որից հետո բոլոր անօրինական և սադրիչ միջոցները պետք է դադարեցվեն», - ասել է նա՝ անդրադառնալով Շեյխ Ջարրահ բնակավայրում և Ալ Աքսա մզկիթում Իսրայելի գործողություններին:

  • Կիսվել: