ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստորեն դատապարտում է Սուրբ Հակոբի միաբանության անդամի վրա հրեա երիտասարդների հարձակումը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստորեն դատապարտում է Սուրբ Հակոբի միաբանության անդամի վրա հրեա երիտասարդների հարձակումը

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստիւ կը դատապարտէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանեանի վրայ հրեայ երիտասարդներու յարձակումը՝ Սուրբ Յարութեան տաճարի ճամբուն վրայ:
 
Հայր Արբակ ստացած է մարմնական վնասուածք: Ան անմիջապէս տեղափոխուած է հիւանդանոց, ուրկէ անհրաժեշտ բուժում ստանալէն ետք, դուրս է ելած:
 
Պատրիարքութիւնը պաշտօնապէս բողոք ներկայացուցած է ոստիկանութեան, որմէ ետք յարձակողներէն երեքը ձերբակալուած են:
 
Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը արդար քննութիւն կատարէ եւ յանացագործները պատժէ համաձայն օրէնքի՝ ապագային խուսափելու նման դէպքերու կրկնութենէ:
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

  • Կիսվել: