էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է COP17-ի շրջանակում գործող ցուցահանդես, ծանոթացել նախարարության կանաչ տաղավարին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանն այցելել է COP17-ի շրջանակում գործող ցուցահանդես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Նախարարի տեղակալը հանդիպել և զրուցել է տաղավարի այցելուների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ։
Լևոն Մովսիսյանը շրջել է նաև մյուս տաղավարներով, զրուցել միջոցառման մասնակիցների հետ։



