ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայ վարդապետներից մեկի վրա

Մի քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայ վարդապետներից մեկի վրա

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ հարձակվել են կեսգիշերին Երուսաղեմի մեր վարդապետներից մեկի վրա, ով գնում էր մեր Սուրբ Հակոբյանց մայրավանքից դեպի Սուրբ Հարության տաճար՝ ծառայություն մատուցելու: Մեր հոգևորականին առաջին բուժ օգնություն է ցուցաբերվել, վիճակը նորմալ է: Մեր հոգևորականի անունը չեմ հրապարակի, Երուսաղեմի Պատրիարքարանը շուտով հանդես կգա հայտարարությամբ: 3 ֆանատիկ օրթոդոկս ձերբակալված են: Մենք՝ հայերս, մնալու ենք մաքսիմալ չեզոք, նման դեպքեր Երուսաղեմում գրեթե յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում և ոչ միայն հայ հոգևորականների հետ:

Ուղղակի ի տարբերություն մյուս պատրիարքարանների հայերը միշտ քննադատում են նման հարձակումներն ու հակավարված տալիս, իսկ մեր Պատրիարքն էլ միշտ հետևողականորեն խնդիրները բարձրացնում է Իսրայելի իշխանությունների դիմաց և պահանջում է թե ոստիկանությունից և թե քաղաքային իշխանություններից համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ նման անկարգությունները կանխելու համար:

Կատարվածին որակավորումներ տալ պետք չէ, կրկնում եմ սա օրթոդոքս յեշիվաների աշակերտների մշտական զբաղմունքն է, ֆանատիկներ, որոնք ամենասովորական օրերին ցանկացած քրիստոնյաի տեսնելիս թքում են գետնին:

Հարցին ավելի քան 18 տարի անդրադառնում ենք, հիմնական խնդիրը այս ֆանատիկների կրթությունն է, որոնց ուղղեղները լվացվում են ու հակաքրիստոնեություն են քարոզում հենց սրանց առավել ֆանատիկ ուսուցիչներն ու մեր Պատրիարքարանը քանիցս բարձրացրել է սրանց ուսումնական գործընթացներում կրոնական հանդուրժողականություն սերմանելու հարցը»:

  • Կիսվել: