ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիան պատերազմ է հայտարարում Իսրայելին․ Էրդողանը հայտարարել է, որ կաջակցի Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում

Թուրքիան պատերազմ է հայտարարում Իսրայելին․ Էրդողանը հայտարարել է, որ կաջակցի Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում

Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ria.ru-ն։

"Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելը անցել է բոլոր սահմանները։ Ինչպես մենք վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին, այսօր մենք նույն զգացումով ենք ձեռնամուխ լինում Պաղեստինյան քաղաքներում եւ Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, որով մենք պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը",-ասել Է Էրդողանը Ուրազ-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում։

Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների հետ ՝ գազի իրադրության շուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: