շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան Հունաստանին հարվածելու ծրագրեր չունի. կպատասխանի միայն հարձակման դեպքում

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան Հունաստանին հարվածելու ծրագրեր չունի. կպատասխանի միայն հարձակման դեպքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայի նահանգում մի շարք օբյեկտների բացման ժամանակ իր ելույթում Հունաստանին կոչ է արել հրաժարվել ՛՛Էգեյան ծովի կղզիների ռազմականացման և Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից՛՛:

Նրա խոսքով՝ Թուրքիան Հունաստանին հարվածներ հասցնելու ծրագրեր չունի և կպատասխանի միայն հարձակման դեպքում:

՛՛Մենք արձակել ենք ՛՛Թայֆուն՛՛ հրթիռը՝ 561 կմ հեռահարությամբ։ Հունաստանում դա խուճապ է առաջացրել, տեղական թերթերը սկսել են գրել, թե պատրաստվում ենք հարված հասցնել։ Գլխավորն այն է, որ դուք մեզ հետ գործ չունենաք Էգեյան ծովում։ Քանի դեռ դուք դա չեք անում, մենք ձեզնով չենք զբաղվի՛՛,- ասել Է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ՛՛Թայֆուն՛՛ բալիստիկ հրթիռի փորձարկումն իրականացրել է Սև ծովի տարածքում նախորդ տարվա հոկտեմբերին։

 

  • Կիսվել: