շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանն իր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է նախագահի պաշտոնի համար

Էրդողանն իր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է նախագահի պաշտոնի համար

Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդ որում շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից ունեցած սպասելիքները չեն արդարացվել ու բերել հիասթափության։

Թուրք վերլուծաբան Ահմեթ Նեսինը իր «Արդյո՞ք ԱԶԿ-ի ղեկին գալու է Սելջուկ Բայրաքթարը» հոդվածում գրում է. «Նկատե՞լ եք՝ Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո վերջին ամիսներին բոլոր ալիքներով անընդհատ խոսում են փոքր փեսա Սելջուկ Բայրաքթարից։ Նրա մասին տարածվում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «Անօդաչու թռչող սարքեր է պատրաստում», «Դրանք վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոս է ի հայտ գալիս»։

Մասնագիտությամբ ինժեներ Սելջուկ Բայրաքթարն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar Makina տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան պարգևատրել էր «Ղարաբաղյան նշան» մեդալով՝ Bayraktar հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու և արցախյան 2-րդ պատերազմում որոշիչ դեր ունենալու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: