ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եգիպտոսի ԱԳ նախարարը Բլինքենի ուղերձը փոխանցել է Լավրովին

Եգիպտոսի ԱԳ նախարարը Բլինքենի ուղերձը փոխանցել է Լավրովին

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

«Պարոն նախարարը փոխանցել է պետքարտուղար Բլինքենի ուղերձը։ Նա վերջերս այցելել Էր Կահիրե։ Ես դա հաստատում եմ»,-ասել է Լավրովը երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով իր եգիպտացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։ 
 
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է լսել ցանկացած լուրջ առաջարկ, որն ուղղված է ներկա իրավիճակի կարգավորմանը։ «Այդ իմաստով մենք հերթական անգամ պարոն նախարարի միջոցով լսեցինք ուղերձ առ այն, որ «Ռուսաստանը պետք է դադարեցնի», «Ռուսաստանը պետք է հեռանա», եւ այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Լավրովը։ 

  • Կիսվել: