Լավրովը բացահայտնել է Աբու Դաբիում քննարկվելիք թեմաները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնական համաձայնագրի հիմքում դրվելիք սկզբունքները։
Նա նշել է, որ կանդրադառնան Ռուսաստանի, Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցերին։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ ամերիկացի ներկայացուցիչների նախաձեռնությամբ բանակցությունների օրակարգում ներառվել են նաև հավաքական անվտանգության հարցերը։
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-11-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։



