երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բորելը խոստովանել է Արևմուտքի սխալներն ու խաբեությունը Ռուսաստանի հետ քաղաքականության հարցում

Բորելը խոստովանել է Արևմուտքի սխալներն ու խաբեությունը Ռուսաստանի հետ քաղաքականության հարցում

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Խոզեպ Բորելը խոստովանում է, որ Արեւմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դրանցից մեկը, ըստ նրա, Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումն էր։ «Ես պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ թույլ տվեցինք և կորցրինք Ռուսաստանի' Արևմուտքի հետ մերձեցման հնարավորությունը...

Կան պահեր, որ մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, որոնք մենք առաջարկել ենք, բայց չենք կարողացել իրականացնել, ինչպես, օրինակ, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի մաս... Ես կարծում եմ, որ սխալ է այնպիսի խոստումներ տալ, որոնք չես կարող կատարել»,- ասել է նա TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նշենք, որ Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խոստումը պաշտոնապես հաստատվել է Բուխարեստում կայացած Հյուսիսատլանտյան գագաթնաժողովի արդյունքներով։ Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ այդ գործին ակտիվորեն լծվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը։

  • Կիսվել: