երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին

Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին

Եվրամիությունը մտադիր է ստեղծել երրորդ երկրների հետ պաշտպանական համագործակցության ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում բացելով Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։

«Սպառնալիքների քանակն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ: Ես հենց նոր ստորագրեցի առաջին (խմբ․՝ համաձայնագրերը) Մոլդովայի և Նորվեգիայի հետ: Մենք պատրաստում ենք ևս վեցը: Եվ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր շահագրգռված են Եվրոպական Միությանը մոտենալու և մեզ հետ անվտանգության ու պաշտպանական համագործակցություն կառուցելու հարցում, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել պաշտպանական գործընկերության ցանց ամբողջ աշխարհում», - հայտարարել է Բորելը։

Իր խոսքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն պետք է արագ դառնա «ունակ խաղացող պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

  • Կիսվել: