հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Այս շաբաթ Իրանում կմեկնարկի կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը. Ռոհանի

Այս շաբաթ Իրանում կմեկնարկի կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը. Ռոհանի

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ այս շաբաթ Իրանում կսկսվի կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման ծրագիրը, ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած առաջնահերթությունների, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին նշել է, որ մոտենում է Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման մեկ տարին: Նա հավելել է. «Այս համավարակն ամբողջ աշխարհում հատուկ իրավիճակ է առաջացրել, ուստի ցանկացած վիրուսի տարածումից խուսափելու լավագույն միջոցն այն կանխարգելելն է»:

Նրա խոսքերով. «Մենք փորձեցինք Իրանում արտադրել բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները: Դրանք արտադրվել և տրամադրվել են մեր հիվանդանոցներին: Եթե բոլորս համագործակցենք, կկարողանանք հաղթել կորոնավիորւսին»:

Իրանի նախագահը նշել է. «Մեր համար ուրախալի է, որ առաջին հերթին, երկու փուլով, պատվաստվելու է բուժանձնակազմը: Դա կապահովի վստահության բարձր աստիճան, քանի որ նրանք գտնվում են ավելի մեծ վտամգի տակ: Այնուհետև, պատվաստանյութը կստանան տարեցները և ռիսկային խմբում գտնվող անձինք»:

 

  • Կիսվել: