երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել

«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել

Հոկտեմբերի 26-ից «Wizz Air» ավիաընկերությունը սկսել է Երևան–Էյնդհովեն ուղիղ չվերթերի իրականացումը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաղորդմամբ՝ դեպի Նիդերլանդներ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։

«Զվարթնոց» օդանավակայանի հաղորդագրությունը՝ ստորև․ ««Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկել է չվերթերը դեպի Էյնդհովեն, Նիդերլանդներ: Երևանի և Էյնդհովենի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ»:

  • Կիսվել: