Հայաստանն ու Նիդերլանդները ծաղկաբուծության ոլորտում համագործակցության ներուժ ունեն․ Միրզոյան
Կա զգալի չիրականացված պոտենցիալ Նիդերլանդների ու ՀՀ-ի միջև, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքներ, Երևանում՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մի քանի ամիս հասարակության շրջանում դրական արձագանք գտավ լուրն այն մասին, որ համագործակցություն է հաստատվել ՀՀ ծաղիկ արտադրողների և Նիդեռլանդների աշխարհահռչակ ընկերությունների միջև»,-ասաց Միրզոյանը։
«Երևանում քննարկել ենք նաև ներմուծումների սահմանափակումները, որը Ռուսաստանն է առաջ բերել և այն դժվարություններ է ստեղծում բիզնեսների համար՝ նաև ծաղկաբուծության ոլորտում։ Մենք ողջունում ենք ԵՄ ինքնավար առևտրային գործիքակազմից օգտվելու այս հնարավորությունները Հայաստանի համար»,-ասաց Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։
Նախարարն ասաց, թե այսօր կայցելի ջերմատներ, լսելու, թե ինչ խնդիրներ ունեն ծաղկեգործները։



