Իսրայելում մեկնարկել է խորհրդարանի ընտրությունը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները: Սա առաջին ընտրություններն են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայում սկսված ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Ընտրելու իրավունք ունի Իսրայելի մոտ 7,3 միլիոն քաղաքացի: Վերջին նախընտրական հարցումների համաձայն՝ հիմնական պայքարն ընթանալու է Բենիամին Նեթանյահուի քաղաքական դաշինքի և Իսրայելի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցության գլխավորած ընդդիմադիր ուժերի միջև:
Նեթանյահուն երկիրը ղեկավարում է 2009 թվականից: Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալման հրաման է տվել Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար: Իսրայելում նրա դեմ կոռուպցիայի մեղադրանք է առաջադրված: Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները:
Ընտրություններին ընդառաջ տասնյակ հազարավոր մարդիկ Թել Ավիվում հակակառավարական ցույցի են դուրս եկել: Ակցիան կազմակերպել է պատանդների ընտանիքների խորհուրդը: Նրանք պահանջել են, որ անկախ պետական հանձնաժողովը հետաքննի 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ թույլ տրված ձախողումները։



